Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։
«Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Սպասվում է, որ նախարարները բանակցություններում կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացումը։
Կողմերը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում իրադրությունը։
«Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։