Խաղադրույքներ Հայաստանում. Սերժ Սարգսյանը չկա
Աշխարհ«ԼՐԱԳԻՐ»
Երեկ Հայաստանում Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեսպաններ Պյոտր Սվիտալսկին եւ Ռիչարդ Միլզը մի քանի կարեւոր հայտարարություն են արել:
Պատահակա՞ն էր արդյոք, որ Եվրամիությունը «Ստոպ կոռուպցիա» արշավի մեկնարկը տվել է նույն օրը, երբ ԱՄՆ դեսպանը ելույթ էր ունենում Հայ-ամերիկյան առեւտրային պալատում: Ամեն դեպքում, ԵՄ ու ԱՄՆ դեսպանների ելույթները միաժամանակ են հնչել ու նմանատիպ ուղերձներ էին պարունակում:
Առաջին ակնհայտ ուղերձը. ԱՄՆ ու ԵՄ դեսպանները ոչ միայն ընդգծել են կոռուպցիայի դեմ պայքարելու եւ ներդրումային միջավայրը զարգացնելու վարչապետ Կարեն Կարապետյանի ձգտումը, այլ նաեւ բացահայտ նշել են նրա առավելությունները նախորդների նկատմամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, այն էր, որ դեսպանների հայտարարություններում չի հիշատակվել Սերժ Սարգսյանը: Որպես «ապագահի համար պատասխանատու» նշվել է հենց Կարեն Կարապետյանը: Կամ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Սերժ Սարգսյանին հեռացող գործիչ են համարում, կամ էլ հասկացնել են տալիս, որ կցանկանային դա:
Շարունակությունը կայքում