Օրինականացնում են ռազմական գործողությունների վերսկսումը
Քաղաքականություն«ՀԱՅԵԼԻ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հանդիպումից: Բացի այդ, Մամեդյարովի փոխանցմամբ, Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել:
Մամեդյարովն ասել է, որ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Մոսկվայի առաջարկը, սակայն այն, ցավոք, չի կայացել։ Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Ազատության» հարցին պատասխանելիս հայտարարել է, որ նման հանդիպման մասին չի լսել։ «Մոտակա ժամանակը այլ հանդիպման մասին ես չգիտեմ, բացի այն հանդիպումը, որ առաջարկվել էր եռանախագահների կողմից Մյունխենի անվտանգության խորհրդի նախաշեմին», – նշել է նա:
Շարունակությունը սկզբնաղբյուրում