Պղինձը էժանանում է
ՏնտեսությունԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Երեքշաբթի պղնձի գինը նվազում է Չինաստանում կորոնավիրուսի տեղական բռնկման պատճառով պահանջարկի շուրջ մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.4 տոկոսով՝ մինչեւ 3.586 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կայացած աճուրդների արդյունքներով պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.39 տոկոսով՝ մինչեւ 8160.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 2.47 տոկոսով՝ մինչեւ 2493.5 դոլար, ցինկի արժեքը՝ 0.49 տոկոսով՝ մինչեւ 3.565.5 դոլար: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայում աճուրդներ չեն կայացել հանգստյան պատճառով։