Ջրհեղեղից առաջ
Քաղաքականություն«ԱՌԱՋԻՆ»
Ակնհայտ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ձևով լինելով այդպիսին, բովանդակությամբ ոչ թե խորհրդարանական ընտրություններ են, այլ հայաստանյան քաղաքական համակարգի մեծ վերադասավորում, կամ ավելի շուտ մեծ վերադասավորումից առաջ խթանվող մեծ քաոս: Համենայնդեպս, դատելով տեղի ունեցող նախընտրական գործընթացներից, այլ տպավորություն, քան քաոսը, չի ստացվում:
Կազմավորվում են դաշինքներ, միավորումներ, միացումներ, որոնց կազմը չի ենթարկվում որևէ առողջ դատողության և քաղաքական որևէ տրամաբանության: Մյուս կողմից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ավելի քան երկու տասնամյակի պատմության համատեքստում վաղուց ապացուցված բան է, որ այդ գործընթացները և դրանց մասնակիցների ճնշող մեծամասնությունը, թելադրող մեծամասնությունը երբեք կապ չեն ունեցել քաղաքական տրամաբանության հետ, այլ առաջնորդվել են բացառապես անձնական խնդիրներով և շահերով: Եթե այդ շահերը պահանջել են՝ քաղաքական ուժերն ու գործիչները միշտ էլ պատրաստ են եղել անգամ ամենաանհավանական և նույնիսկ ամենաանարժանապատիվ գործողությունների և գործարքների, մշտապես գտնելով այդ ամենի համար ստանդարտ արդարացումներ:
Շարունակությունը՝ կայքում