Հայերեն


«Դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար»

Քաղաքականություն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝ հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ: Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան: Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել: Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»: Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում, «փորձում են ջլատել հայության միասնականությունը. Օրինակ, նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն դա ամենաստոր, կեղտոտ քայլն է: Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ»: Մենք ճշտեցինք՝ ասացիք անգամ զիջումների մասին չի՞ ասել, մինչդեռ կա բառացի տեքստը, որ ասել է՝ անհրաժեշտ են փոխզիջումներ՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Նախագահը բացեիբաց ասել է, որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել զիջումների միջոցով: Իսկ ինչ վերաբերվում է փոխզիջմանը, հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են շահարկում այդ ամենը: Ի՞նչ է նշանակում փոխզիջում: Հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով: Առաջին՝ պատերազմ, որտեղ ի՞նչ փոխզիջում, ով հաղթում է, նա հաղթում է: Մենք ուզո՞ւմ ենք պատերազմ: Այդ գոռացողերը, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշ մոբի պես նկարվում են, դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար: Եկե՛ք, վերադարձե՛ք դե»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված