«Չենք կարող հանդուրժել ուսուցիչների ծիծաղելի աշխատավարձերը»․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՔաղաքականությունԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում ուղերձ հղեց։
«Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:
2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա Ազգային ժողովում:
Ծրագրի մեջ նախանշված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:
Մանրամասները՝ տեսանյութում։