Շիրակում իրավիճակը պայթյունավտանգ է
ՔաղաքականությունՀայաստանի ամենաթեժ ընտրատարածքներից մեկը թերևս կարող է լինել Շիրակի մարզը: Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվող թեկնածուներն այնքան խայտաբղետ են, մի մասն էլ վտանգավոր, որ ապրիլյան ընտրություններն այդ ընտրատարածքում ու հատկապես մարզկենտրոն Գյումրիում խոստանում է պայթունավտանգ իրավիճակ առաջացնել:
Եվ հատկապես այդ մարզում առաջադրումները որևէ բարոյական սկզբունքի չեն ենթարկվում: Այստեղ գործում է միայն շահը՝ պաշտոնը պահելու կամ պաշտոնի գալու ակնկալիքը: Կոնկրետ Գյումրիում Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուները հայտնի են՝ Ֆելիքս Ցոլակյան, Արման Սահակյան, քաղաքապետ` «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի որդին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Մարտուն Գրիգորյան: Վերջին երկուսը, ինչպես տեսանք, իրենց քաղաքական ու տնտեսական շահերն ապահովելու համար կուսակցություն են փոխել: Փոխարենը, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ է հանելու իր նախկին անդամ ու նախկին քաղաքապետ և կրիմինալ աշխարհի ոչ պակաս ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանին: Վերջինս տարիներ շարունակ սպասեց, որ ՀՀԿ-ն իրեն նորից պաշտոն կտա, բայց հուսախաբ դիմեց Գագիկ Ծառուկյանին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում