Թրամփի փեսան ասել է, որ նա ակնհայտորեն մտածում է 2024-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին
ԱշխարհԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Դոնալդ Թրամփը «ակնհայտորեն մտածում է» 2024 թվականին կրկին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, ասել է նախկին նախագահի փեսա Ջարեդ Քուշները։
«Ըստ էության, ես գիտեմ, որ նա ակնհայտորեն մտածում է այդ մասին», - ասել է Քուշները բրիտանական Sky News հեռուստաալիքով ուրբաթ հեռարձակված հարցազրույցում:
«Նա սարսափում է՝ տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում։ Նրա օրոք տնտեսությունն այնքան լավ էր աշխատում: Նա տնտեսապես լրացրեց այն բացը, որը առաջացել էր COVID-ի պատճառով: Նա մեզ այդ ամենից դուրս բերեց պատվաստանյութով… մենք խաղաղություն ունեինք Եվրոպայում, խաղաղություն աշխարհում...»:
Քուշները նաև պնդել է, որ Ուկրաինայում պատերազմը «չէր լինի», եթե Թրամփը դեռ նախագահ լիներ։