Թե ինչպես են խաբում նրանց, ովքեր ուզում են խաբվել
ՀասարակությունՀայտնի է, որ որակյալ բանը գովազդի կարիք չունի։ Կարելի է ասել, որ «բրենդ»-ի փիլիսոփայությունն, ինչպես շատ դարեր առաջ, այնպես էլ այսօր, հմտորեն կիրառվում է թե ապրանքների ու ծառայությունների, թե անգամ գաղափարների ու երևույթների, նույնիսկ անձերի դեպքում։ «Ռասկրուտկա» անելու անմաքուր գործում ուղղակի գործիքներն են խիստ տարբեր ու «անզեն աչքի» համար աննկատ։ Օրինակ՝ «աստղ» հռչակվածները, իրենք իրենցից զարմացած, շլացուցիչ պահանջարկ են վայելում՝ կա՛մ չունենալով ոչ մի արժանիք, կա՛մ ունենալով ճիշտ այնքան, որքան մյուսները։ Ինչու՞։ Միակ «խելամիտ» բացատրությունն այն է, որ նրանք «աստղ» են, մնացածը այդ կատեգորիայի դեպքում կարևոր չէ։ Նույն երևույթը գրեթե բոլոր ոլորտներում է՝ գրականություն, արվեստ, էկոնոմիկա, քաղաքականություն, տուրիզմ, մշակույթ և այլն։ Այն, ինչի մասին շատ է խոսվում, ուրեմն «լավն է»։ Այն, ինչը «լավն է», քննարկման ենթակա չէ։ Այն, ինչն առանց քննարկման ենթարկվելու սպառվում է ամբոխի կողմից, համարվում է «որակյալ», մեծ մասամբ զրկված լինելով հենց ամենակարևորից՝ որակից ու էսթետիկայից։
«Բրենդ»-ը բրենդ դարձնողները արժանի են միմյանց՝ «սպառող - մատուցող» օղակում նրանք փոխզարգացնում են իրար՝ մեկն իր դոգմատիզմով ու խավարամտությամբ, մյուսն՝ իր «շուստրիությամբ»։
Լուսանկարում․ ձախից՝ գրեթե ինքնարժեքով վաճառվող գեր-որակյալ սմարտֆոն, իսկ աջից՝ ինքնարժեքից մի քանի անգամ թանկ վաճառվող անորակ սմարտֆոն։ Այս փաստացի համեմատականով ձեզ ենք ներկայացնում «բրենդի» փիլիսոփայության ողջ սնանկությունը։