Ջոնսոնը լքել է Դաունինգ սթրիթում վարչապետի նստավայրը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը կնոջ՝ Քերի Ջոնսոնի ուղեկցությամբ լքել է Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրը։
Դրանից առաջ նա երկրի ղեկավարի պաշտոնում հանդես է եկել իր վերջին ելույթով, որում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին սատարելու մասին, որը կփոխարինի իրեն վարչապետի պաշտոնում։
Ջոնսոնը պահպանողականներին կոչ է արել մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները եւ միավորվել։
Անցած շաբաթ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար եւ երեքշաբթի կստանձնի վարչապետի պաշտոնը։