Ռուսաստանն արդեն վաղը կարող է միացնել «Հյուսիսային հոսքը». Պուտին
ԱշխարհԻնչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron
Ռուսաստանը պատրաստ է արդեն վաղը վերսկսել աշխատանքը, եթե վերանորոգված տուրբինն իրեն վերադարձվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով «Հյուսիսային հոսքի» շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տվեք մեզ տուրբինը, մենք վաղը կմիացնենք «Հյուսիսային հոսք 1»-ը։ Իսկ նրանք ոչինչ չեն տալիս։ Ասում են, թե որպես զենք կօգտագործեն։ Ի՞նչ զենք։ Հերթական անհեթեթություն ու ցնորք։ Ի՞նչ զենք ենք օգտագործում։ Մենք մատակարարում ենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր գործընկերներին. ինչքան պատվիրում են, այնքան էլ կատարում ենք։ Չէ օր օդ չենք մատակարարում, այլ՝ ըստ հայտերի։ Հայտը ներկայացվել է՝ կատարում ենք։ Իրենք են շիլա սարքել, հիմա էլ չգիտեն՝ ինչ անել դրա հետ, իրենք են իրենց այսպես կոչված պատժամիջոցների փակուղի մտցրել»,- ընդգծել է Պուտինը։