Թիերի Անրին համեմատել է Կիլիան Մբապեի եւ Էրլինգ Հոլանդի խաղը
ՍպորտԻնչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թիերի Անրին համեմատել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։
«Մբապեն կարողանում է ստեղծագործել, գոլային պահեր ստեղծել եւ գրավել մրցակցի դարպասը։ Էրլինգ Հոլանդը ոչինչ չի ստեղծում։ Նա միայն եզրափակում է գրոհները։ Մբապեն կարող է խաղալ աջից էլ, ձախից էլ, կենտրոնում էլ։ Հոլանդը կարող է խաղալ միայն կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է։ «Մանչեսթեր Սիթին» կարող է նրա օգնությամբ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Բայց առայժմ ես նախապատվությունը տալիս եմ Մբապեին»,- Անրիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում երկու ֆուտբոլիստներն էլ դարձել են դուբլի հեղինակ։ ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով առավելության էր հասել իսպանական «Սեւիլիայի» նկատմամբ։