Պենտագոնը կհայտարարի Ուկրաինային 675 միլիոն դոլարի զինամթերքի մատակարարման մասին. WP
ԱշխարհԻնչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին կհայտարարի Ուկրաինային 675 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին, այդ թվում Կիեւին կհանձնի ռազմամթերք HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ի երեկոյան հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած ամերիկացի պաշտոնյայի:
Նրա խոսքով՝ բացի HIMARS-ի համար արկերից, Պենտագոնը նաեւ Ուկրաինային կհանձնի ռազմական փոխադրամիջոցներ եւ այլ տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: