Հայաստանը կշարունակի շաքար ներկրել արտոնյալ գնով
ՏնտեսությունՀայաստանը մինչև տարեվերջ կշարունակի արտոնյալ պայմաններով շաքար ներկրել երրորդ երկրներից։ Այս մասի որոշումն ընդունվել է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից Հայաստանին տրամադրված շաքարի ներմուծման սակագնային քվոտայի կիրառման ժամկետը լրացել է 2022 թվականի օգոստոսի 31-ին։
Նոր որոշմամբ այդ ժամկետը կերկարացվի մինչև ս․ թ․ դեկտեմբերի 31-ը։
Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022թ թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Հայաստանին տրամադրված քվոտայի ժամկետն արդեն երկարաձգվել էր մինչև տարեվերջ։ ՀՀ կառավարության նոր որոշումը փաստորեն ԵՏՀ այս որոշման վավերացումն է` 2 ամիս ուշացմամբ ու գործող քվոտայի ավարտից շուրջ 1 շաբաթ անց։