Դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Դումանյան
ՔաղաքականությունԱնվճար էլեկտրաէներգիա՞, այո՛, դա միֆ չէ, դա իրականություն է. անցեք ԱՅՍ հղումով և համոզվեք ինքներդ՝ https://www.solaron.am/for-home
44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի դաշտում տեսանք մեր թշնամիների հայերենի տիրապետման մակարդակը։ Նրանք վերապատրաստվել են եւ այժմ էլ վերապատրաստվում են, այդ թվում՝ դպրոցներում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
«Մենք թուրքերենը եւ ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա եւ միայն ավագ դպրոցներում։ Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։ Երբ ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիների մոտ։ Մենք պետք է պատրաստ լինենք՝ լուծելու այս կարեւոր խնդիրը»,-ասաց նախարարը։