Եթե ընտրում եք Մանվել Փարամազյանին, ապա ընտրում եք Աննա Հակոբյանին
ՔաղաքականությունPolitik.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքի ղեկավար են ընտրելու նաև Քաջարանում։
Այս համայնքում ֆավորիտ թեկնածու է համարվում գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Մանվել Փարամազյանը խիստ ընդդիմադիր դիրք էր բռնել ու հանդիսանում էր ընդդիմադիր Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նա քաղաքական հետապնդման զոհ դարձավ և մի քանի ամիս հանիրավի բանտարկվեց։
Բանտարկությունից ազատ արձակվելուց հետո Փարամազյանը հայտարարեց, թե պայքարը շարունակելու է, սակայն ամիսներ հետո նա վարդերով դիմավորեց իրեն քաղաքական հալածանքների ենթարկող իշխանության ղեկավարի կնոջը՝ Աննա Հակոբյանին։ Ավելին, հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանի այցից առաջ նա լքել է ընդդիմադիր կուսակցության շարքերը։ Ընտրություններին էլ Փարամազյանը մասնակցում է Փաշինյանի իշխանությանը սպասարկու կուսակցությունների դաշինքով։
Շարունակությունը՝ այստեղ