Հայերեն


Բուհերի հեռակա ուսման վարձավճարը կբարձրանա

Հասարակություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերի հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձերը կբարձրանան: Աճը կկազմի առնվազն 30-50 հազար դրամ:

Երեւանի պետական համալսարանում, օրինակ, սերվիս մասնագիտության վարձաչափը նախորդ տարի կազմել է 400 հազար դրամ: Նոր ուսումնական տարում կլինի 432 հազար: Տարբերությունը 32 հազար դրամ է: Առկա ուսուցման համակարգում սովորողները նույն սերվիս մասնագիտության համար տարեկան վճարում են 540 հազար դրամ: Տնտեսագիտություն մասնագիտության դեպքում հեռակայող ուսանողների համար վարձավճարը կկազմի 520 հազար դրամ` նախորդ տարվա 480 հազարի փոխարեն: Աճը 40 հազար է: Առկա ուսուցմամբ այս մասնագիտության վարձավճարը կլինի 650 հազար դրամ: Իրավագիտություն մասնագիտության դեպքում հեռակա ուսուցման վարձավճարը ԵՊՀ-ում հասցվել է 696 հազարի: Նախորդ տարի եղել է 640 հազար: Այսինքն` 56 հազարով պակաս: Առկա ուսուցմամբ իրավագիտության վարձաչափը 870 հազար դրամ է:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նույնպես հեռակա ուսուցման վարձավճարները որոշ մասնագիտությունների դեպքում բարձրացել են 20-30 հազար դրամով եւ այլն: Բուհերից առավել մանրամասն տեղեկություններ ճշտել երեկ մեզ չհաջողվեց, որովհետեւ ամառային արձակուրդներից այստեղ դեռ չեն վերադարձել:

Արդեն տեղեկացրել ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններին կրթության եւ գիտության նախարարությունից հանձնարարվել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, ինչն, ըստ էության, նշանակում է, որ հեռակա ուսուցման համակարգում վարձավճարները կարող են բարձրացվել եւ հասցվել առկայի վարձավճարի չափին: Հավասարեցման այդ միտումը սկսվել է տարիներ առաջ: Իհարկե, հեռակայի տարեկան վարձի չափը փոքր գումար է կազմում, բայց եթե հաշվի ենք առնում, որ առկա ուսուցման դեպքում ուսման տեւողությունը չորս տարի է, իսկ հեռակայի դեպքում` հինգ, ապա վերջնարդյունքում ստացվում է, որ ուսանողը մասնագիտություն ձեռք բերելու համար երկու համակարգում էլ վճարում է նույնքան կամ գրեթե նույնքան գումար:

Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը, ստացվում է, վերոնշյալ հանձնարարականով կանաչ լույս է վառում բուհերի առաջ, որպեսզի նրանք բարձրացնեն հեռակայի վարձավճարները: Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանն այդ դիտարկման հետ համաձայն չէ:

«Նախարարությունը կանաչ լույս չի վառում: Ընդհակառակը, նախարարությունը փորձում է թույլ չտալ, որ բուհերը առկա բաժնի ուսման վարձից ավելի վարձաչափ սահմանեն հեռակայում: Բացի այդ, հաստատված կարգ գոյություն ունի` «Ըստ կրթական աստիճանների հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն շեմը սահմանելու մասին»: Այն կարգավորում է, որ բուհերը չկարողանան ուսման վարձերը շատ բարձրացնել: Բոլորիս հայտնի է, որ սոցիալական խնդիր է դա: Եվ հետո շուկան է, իմիջիայլոց, կարգավորում շատ խնդիրներ: Եթե բուհերը շատ բարձրացնեն ուսման վարձը (oրինակներ կան անցյալից), ուղղակի դիմորդ չեն ունենա: Դրա համար բուհերը շահագրգռված են, որ ուսման վարձը ցածր լինի: Հիմա լուրջ մրցակցություն է բուհերի միջեւ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Իսկ որքանո՞վ է ճիշտ թե՛ առկա եւ թե՛ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներից միեւնույն մասնագիտության համար պահանջել նույնքան գումար, այն դեպքում, երբ բուհը, բնականաբար, հավասարաչափ ներդրում չի կատարում տվյալ մասնագետը պատրաստելու համար: Այս հարցին անդրադառնալով էլ նախարարության պաշտոնյան նկատեց. «Ես չեմ ուզում դա ճիշտ կամ սխալ որակել: Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր տարի նշվում է, որ ուսման վարձի չափը սահմանում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, եւ իրենք էլ, վերլուծություն անելով շուկայում, պայմաններ են ստեղծում, որ դիմորդներն ընտրեն իրենց բուհը: Այնպես որ, առաջին հերթին բուհերն են շահագրգռված, որպեսզի ուսանողներ ունենան: Ինչ վերաբերում է մասնագետ պատրաստելիս տարբեր չափով ներդրում անելուն, իրավացի եք, բայց ես էլ կարող եմ հակառակը ասել, որ հումանիտար մասնագիտություններով նույնիսկ առկա համակարգում բուհի ծախսերը հաստատ ավելի քիչ են, քան ուսման վարձն է: Բայց կան նաեւ մասնագիտություններ, որոնց վարձը ցածր է, այնինչ դրանք մեծ գումար են պահանջում, օրինակ` կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաբանություն: Համեմատեք քիմայի վարձը իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների վարձի հետ: Այդ դեպքում մենք կհանգենք որոշակի հակասությունների ու կգանք նրան, որ շուկան է պայմանավորում: Պահանջարկ կա, բարձր վարձավճար է սահմանվում: Բուհին էլ պետք է ճիշտ հասկանալ: Նա իրավագիտության բարձր վարձը օգտագործում է նաեւ քիմիականում շատ հարցեր լուծելու համար»:

© Armtimes

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված