Լեռնային Սասունը կտրվել է արտաքին աշխարհից. ձյան շերտի բարձրությունը գերազանցել է 1 մետրը (լուսանկարներ)
ԱշխարհԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաթմանի նահանգի Սասոնի շրջանում (Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի մի հատվածը) առատ ձյան հետևանքով կյանքն ամբողջովին կաթվածահար է եղել, գրում է թուրքական beyazgazete.com կայքը:
Առատ տեղումների հետևանքով ձյան շերտի բարձրությունն այստեղ գերազանցել է 1 մետրը, լեռնային Սասունի գրեթե բոլոր գյուղերում բնակիչները մեկուսացված են մնացել արտաքին աշխարհից։ Անանցանելի ճանապարհների պատճառով ձյան շրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել շրջկենտրոն հասնելու՝ անհրաժեշտ սննդամթերք, վառելիք կամ տնտեսական ապրանք գնելու, ինչպես նաև երեխաներին դպրոց ուղեկցելու կամ աշխատանքի գնալու համար:
Կայքը նշում է, որ շրջկենտրոն հասնելու համար բնակիչները ստիպված են լինում քայլել նվազագույնը 4 ժամ, հաճախ գյուղացիները հայտնվում են ցրտահարության վտանգի տակ և ապաստանում են ճանապարհին հանդիպած առաջին իսկ տանը: