Ընդհանուր առմամբ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ
ՏնտեսությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որչ ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝
Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արմավիր – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Գեղարքունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 35 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը,
Լոռի - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 17,200 կգ (9,400 կգ ԽԵԿ, 2,200 կգ ՄԵԿ, 5,600 կգ խոզ) մսի իրացումը,
Կոտայք - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 56 կգ (26 կգ ԽԵԿ, 5 կգ ՄԵԿ, 25 կգ խոզ) մսի իրացումը,
Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Շիրակ – ստուգում չի արվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: