Եկել ենք ԱԺ՝ առաջարկություն ներկայացնելու և բաց քննարկում ծավալելու նպատակով․ Արծվիկ Մինասյանը և Սեյրան Օհանյանը ԱԺ-ում են
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը Ազգային Ժողովում են՝ խորհրդարանին առաջարկություն ներկայացնելու նպատակով։ Վարման կարգով եկլույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը ամբողջ գիշեր աշխատել է և այսօր ԱԺ-ում են հատուկ նպատակով։
«Ես և պարոն Օհանյանը ԱԺ-ում ենք, որպեսզի պահանջ առաջադրենք մի կողմ մղել ԱԺ ընթացիկ օրակարգերը և քննարկել ստեղծված իրադրությունը և այն անելիքները, որը պետք է իրականացնենք իբրև պետություն, քննարկենք իշխանության այն կեղծ խաղաղության օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին»,- ասաց նա։
Մինասյանը նշեց, որ ներկա պահին խմբակցությունն աշխատում է հայտարարության նախագծի վրա, որը առաջիկայում նույնպես կառաջարկվի ԱԺ-ին։
Արձագանքելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ցանկալի կլիներ, եթե «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով ներկա լինի և մասնակցի բաց քննարկմանը։