Հայերեն


Մինչև հիմա կրակը թշնամին չի դադարեցրել, բայց գյուղից դուրս չենք գալու․ Իրավիճակը Սյունիքում այս պահին

Հասարակություն

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Բոլորս զգոն ենք, խուճապ չկա, մեր ուղղությամբ կրակ չի եղել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ հրետակոծության և կրակոցների ձայներն իրենց մոտ էլ են լսվում, սակայն իրենց ուղղությամբ որևէ շարժ կամ որևէ գործողություն թշնամու զինված ուժերի կողմից չի եղել։
«Անօդաչուներ են ամբողջ գիշեր պտտվել»,-ասաց Արշակյանը։ Մեր հարցին, թե տեղեկություններ էին տարածվել, որ թշնամին հարվածել է Գորիսի զորամասին, ասաց, որ բարեբախտաբար զորամասը կանգուն է և չի հայտնվել թիրախում։

Նույն իրավիճակն է նաև Գորիս համայնքի Որոտան և Բարձրավան գյուղերում։ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք կազմ-պատրաստ կանգնած են ու ամեն պահի պատրաստ են պաշտպանել իրենց բնակավայրը։ Վերջինս հավելեց, որ իրավիճակի թեժացում իրենց ուղղությամբ դեռևս չկա։

Կապ հաստատեցինք նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղ։ Դեռ ուշ երեկոյան տեղեկացրել էինք, որ թշնամին կրակ էր բացել հայկական դիրքի ուղղությամբ, որը անմիջապես գյուղի վերևում է։ Խնածախի բնակիչը, ով խնդրեց իր անունը չհանրայնացնել, ասաց, որ այս պահին կրակ չկա, դիրքերի կորուստ Խնածախում չի եղել։

Իրավիճակն այլ է Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում։ «Շատ վատ է մեր վիճակը, հիմա կասեմ շատ վատ։ Երեքից չորս դիրք ենք կորցրել, ամբողջ գիշեր՝  կրակոցների տակ ենք եղել։ Բացի կորցրած դիրքերը՝ երկու դիրք էլ թշնամու կողմից շրջափակման մեջ են ընկել։ Սա կառավարություն չի՝ սա էլ հո դժգույն Շուշին չի՞, սա էլ Հայաստանի սուվերեն տարչածքներն են։ Կոչ եմ անում այս կառավարությանը, այդ Պաշտպանության նախարարությանը գալ ու պաշտպան կանգնել մեր 18 տարեկաններին», ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում։

Ներքին Հանդի բնակիչը նշեց, որ ուշ երեկոյան 01.10-ից սկսած մինչ այժմ թշնամին չի դադարեցրել կրակն իրենց բնակավայրի ուղղությամբ։

«Ոչ ոք չի լքել գյուղը, ես էլ իմ տղայի, հարսիս ու թոռներիս հետ ոչ մի տեղ չեմ գնալու։ Հիմա Կապանից ոչ ոք չի կարողանում մեր գյուղ գալ՝ շրջափակման մեջ ենք։ Դուրս չենք գալու գյուղից՝ սա մեր հողն է, մեր տունն է։ Մենք էս 18 տարեկաններին չենք թողնի»,-ասաց Ներքին Հանդի բնակիչը։ 

 

Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՊատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանՎրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքովԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան«Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված