Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են վարչապետի մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը:
«Եվ այդ քննարկման արդյունքներում որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք արդեն ՌԴ-ին՝ 1997 թվականին բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Եվ որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,-ասաց Փաշինյանը: