Հայերեն

«Ծեծիր մերձավորիդ». ընտանեկան բռնությունը ու Մոսկվայի քարոզչամեքենան

Աշխարհ

Ռուսաստանի Պետական դուման 2017 թվականի հունվարի 27-ին երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնությունները ապաքրեականացնող օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ այսուհետ Ռուսաստանում քրեական պատասխանատվության չեն ենթարկի այն անձանց, ովքեր առաջին անգամ են ձեռք բարձրացնում իրենց մոտ հարազատների՝ ամուսնու, երեխաների, ծնողների, քույր-եղբայրների վրա։
Այս օրինագիծը մեծ քննարկումների թեմա է դարձել, ինչի արդյունքում ավելի տեսանելի են դարձել խորքային խնդիրները ռուսաստանյան հասարակության ներսում։ Մյուս կողմից՝ օրինագծի ընդունումն ունի նաև ստվերային քաղաքական նշանակություն, քանի որ հստակ արտահայտում է արևմտյան և ռուսական արժեհամակարգերի տարբերությունը, ինչը, ի թիվս այլ բաների, ընկած է արևմուտք-ՌԴ առճակատման խորքում։
Այլ կերպ ասած, Մոկսվայում ուզում են ամեն կերպ արդարացնել պաշտոնական քարոզչամեքենայի այն վարկածը, որ ռուսներն ու եվրոպացիները տարբեր արժեհամակագեր ունեն:

Օրինագիծը

Համաձայն Պետական դումայի ընդունած օրենքի՝ ընտանիքի անդամին ծեծելու համար, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կիրառվելու է վարչական տուգանք կամ վարչական ձերբակալում մինչև 15 օրով կամ 60-120 ժամ հարկադիր աշխատանքներ։ Նախկինում նման արարքի համար կիրառվում էր Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ, որը գործելու է նաև այժմ, եթե դեպքը կրկնվի։
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2013 թվականին Ռուսաստանում ընտանիքի անդամների կողմից կիրառված բռնություններից տուժել է 38 հազար 235 մարդ, որոնց 3/4՝ կանայք են։ Այս թիվը, սակայն, ըստ ՌԴ-ում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, չի համապատասխանում արատավոր երևույթի իրական ծավալներին, որոնք ավելի մեծ են։ Վերը նշված թիվը՝ 38235, միայն այն դեպքերն են, երբ հարուցվել է քրեական գործ, իսկ թե քանի±սն են այն դեպքերը, երբ դրա մասին հայտնի չի դարձել իրավապահներին, դժվար է նույնիսկ կռահել։
Տիրող անմխիթար վիճակի մասին է վկայում նաև Amnesty International-ի 2003 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Ռուսաստանում տարեկան միջինը 14 հազար կին է սպանվում ամուսինների կողմից, իսկ օրական միջինը 36 հազար կին ենթարկվում է ծեծի։
Ըստ այդմ, ստացվում է, որ Ռուսաստանում կոնկրետ 2013 թվականին դատական համակարգը ծանրաբեռնված է եղել ավելի քան 38 հազար միայն նմանատիպ գործերով։ Քրեական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները մասնակիորեն պայմանավորված են նաև այս հանգամանքով և հետապնդում են դատական համակարգը թեթևացնելու նպատակ։
Հարցը, սակայն, ունի այլ կողմեր ևս։ Ռուսաստանում վերջին շրջանում գնալով աճում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ազդեցությունը, որը ևս մեծ ներդրում ունի ընտանեկան բռնությունների ապաքրեականացնող օրինագծի առաջմղման գործում։ Եկեղեցու դիրքորոշմամբ՝ երեխաներին պարբերաբար ծեծելը չի հակասում սուրբ գրությանը, ուստի չպետք է պատժվի խստորեն։
Բացի սա, ապաքրեականացման օգտին հանդես եկող ուժերը Ռուսաստանում շեշտ են դնում նրա վրա, թե ընտանիքը սրբություն է, ուստի պետությունը չպետք է միջամտի նրա գործերին։ Այս կարծիքը, որը կրում են հիմնականում աջական և կենտրոնամետ ուժերը, լայնորեն տարածված է Ռուսաստանում և կիրառվում է իշխանությունների կողմից՝ Արևմուտքին և արևմտյան արժեքներին հակադրվելու համար։

Թիրախը

Անդրադառնալով օրինագծի ընդունման առավել խորքային կողմին՝ նկատենք, որ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական հասարակություններում նախևառաջ կարևորվում են անհատի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։
Հենց այդ նպատակով է, որ քաղաքակիրթ երկրների մեծ մասում գործում են օրենքներ, որոնք անհրաժեշտության դեպքում երաշխավորում են ընտանիքի անդամների անվտանգությունը։ Օրինակ՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, պետությունը ստանձնում է կնոջ անվտանգության ապահովումը՝ ամուսնուն պատասխանատվության ենթարկելուց մինչև կնոջն ապահով ապաստան տրամադրելը: Այսպիսի օրենսդրություն կա նաև ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասում:
Առաջադեմ աշխարհի նման «կանոնները», սակայն, գրեթե մշտապես գտնվում են ռուսական քարոզչության թիրախում։ Խառնելով ընտանեկան բռնության կանխարգելման եվրոպական փորձը, օրինակ, միասեռականության, աղանդավորական շարժումների և «դավադրության տեսությունների» հետ, ռուսական քարոզչությունը ընդհանուր բացասական ֆոն է ստեղծում ժողովրդավարացման գործընթացների համար։ Այդկերպ Ռուսաստանում աղավաղվում է կոռուպցիայի դեմ և մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների համար իրական պայքարը՝ ներկայացնելով այն որպես «գրանտակերների դավաճանություն», «փտած արևմտյան», «5-րդ շարասյան դիվերսիա» կամ անգամ «ոչ գողական»։
ՌԴ ներկայիս իշխանությունները, ըստ այդմ, փորձելով կանգնեցնել ժողովրդավարացման գործընթացները (այն ներկայացնելով որպես արևմտյան դիվերսիա) ավելի են ամրացնում իրենց դիրքերը երկրի ներսում ։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների միավորում»

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված