Բոլորը գիտեին, որ պատերազմը մի օր սկսվելու է. Փաշինյան
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
44-օրյա պատերազմից հետո ինձ հազարավոր անգամներ տվել են նույն հարցը. «Ի՞նչ ես արել՝ պատերազմը դադարեցնելու համար»: Սակայն ոչ ոք չհարցրեց «Արե՞լ ես ինչ-որ բան՝ պատերազմում հաղթելու համար»։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, վարչապետի խոսքով, նա անկեղծորեն սպասում էր այդ հարցին։
«Բոլորը գիտեին, որ պատերազմը մի օր սկսվելու է։ Ասում էին. «Հենց սկսվի, անմիջապես կկանգնեցնենք»։ Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս էիք պատրաստվում կանգնեցնել, եթե կամք չունեիք եւ այդ նույնը կամքը պահող համապատասխան ինստիտուտներ չեք կառուցել»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում եւ Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Հայկական կողմից կան զոհեր եւ վիրավորներ։ ՀՀ իշխանություններն արդեն դիմել են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։