Փարաջան խոչընդոտում է հաջող ինտեգրվել հասարակությանը. Մերկել
ԱշխարհՓարաջա կրելը չի կարող նպաստել Գերմանիայում կանանց ինտեգրացման գործընթացին: Այդպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Redaktionsnetzwerk Deutschland պարբերականին տված հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ կանայք, որոնց դեմքը լիովին ծածկված է, հազիվ թե հնարավորություն ունենան ինտեգրվելու»,- ասել է նա:
Այն հարցին, թե նա հնարավո՞ր է համարում արդյոք Գերմանիայում փարաջաների արգելումը, կանցլերը պատասխանել է. «Այստեղ խոսքը գնում է քաղաքական և իրավական հարցերի մասին, որոնց լուծման համար ես լիովին աջակցում եմ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերին»:
Ավելի վաղ ՆԳ նախարարը բացառել էր փարաջա կրելու ամբողջական արգելման հնարավորությունը՝ դա անվանելով «խնդրահարույց»: