ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների ղեկավարների հետ բանակցելու սահմանին իրավիճակի դեէսկալացիայի շուրջ, նշված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։ Չափազանց կարևոր է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան այն դիրքերը, որոնք զբաղեցրել են՝ մինչև էսկալացիան, հարկավոր է ամբողջությամբ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», – նշված է Բորելի հայտարարությունում։
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհապաղ կուղևորվի երկու երկրներ, որպեսզի աջակցի դեէսկալացիային ու քննարկի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երկխոսության գործընթացի հետագա քայլերը», – նշել է Բորելը։