Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն առանց խափանումների չանցավ. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, եւ Մոսկվան ցավում է, որ այն առանց խափանումների չի ընթանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկզբնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն աշխատանքի առավելագույն արդյունավետության ապահովման, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար՝ առանց այս գործընթացին արտաքին միջամտության, խուսափել քաղաքականացումից եւ սրացումներից երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում։ Ցավոք, առանց խափանումների չստացվեց։ Սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվեց»,- ասել է Գոնչարը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացումից, զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն հետեւել հրադադարի ռեժիմին։