Հայերեն


Այս նախանշանները վկայում են հորմոնալ խանգարումների մասին

Life

Հորմոնալ ֆոնի խանգարումները ուղեկցվում են մի շարք տհաճ ախտանշաններով:
Հորմոնների ներդաշնակությունը կնոջ ամուր առողջության գրավականներից մեկն է: Ներզատիչ համակարգը շատ զգայուն է անգամ ամենափոքր փոփոխությունների նկատմամբ, և հորմոնային հավասարակշռության խանգարումների՝ դիսբալանսի, դեպքում, զարգանում են մի շարք տհաճ ախտանշաններ:

1. Կորյակային ցան

Շատերը կարծում են, որ կորյակները բնորոշ են միայն դեռահասներին, սակայն դա այդպես չէ: Ճարպային խցուկների աշխատանքի խանգարումներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում ու հաճախակի այն առաջացնում է դիսբալանս «արական» և «իգական» հորմոնների միջև: Ցանը կարող է առաջանալ արական հորմոնի ակտիվության հետևանքով, կամ իգական հորմոնների պասիվության պատճառով: Նման հորմոնալ ազդանշաններ կարող են առաջանալ նաև հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ: Հստակ պատճառն իմանալու համար հարկավոր է հետազոտվել բժիշկ–էնդոկրինոլոգի մոտ:

2. Դաշտանային ցիկլի խանգարում.

Դաշտանային փուլի նորմալ շրջանը տևում է 21-ից մինչև 35 օր: Իսկ վերջինիս ընթացքում ձվարաններից արտադրության արտահոսքը, որպես կանոն, տևում է մինչև 1 շաբաթ, իսկ ծավալը կազմում է 20-ից մինչև 80 մլ. : Սակայն միշտ չէ, որ դաշտանային ցիկլի խանգարումները կապված են սեռական հորմոնների դիսբալանսի հետ: Երբեմն պատճառ կարող են հանդիսանալ վահանագեղձի չափից շատ ակտիվությունն ու շաքարային դիաբետը:

3. Մազերի աճի հետ կապված խնդիրներ.

Կանաց օրգանիզմում հորմոնալ ֆոնի խանգարումները կարող են առաջացնել մազերի աճի հետ կապված խնդիրներ: Արական հորմոնի բարձր ակտիվության դեպքում հնարավոր է դեմքի վրա և այլ վայրերում մազերի աճի արագացում և առատություն, իսկ ձվարանի կիստոզ վիճակի դեպքում այն կարող է ուղեկցվել նաև դեմքի վրա կորյակների առաջացմամբ:

4. Քնի ժամանակ քրտնարտադրության ուժեղացում.

Հորմոնների դիսբալանսը հաճախակի հանգեցնում է քնի ժամանակ քրտնարտադրության բարձրացման: Այս խնդրի հետ հաճախակի բախվում են կանայք` դաշտանադադարի (կլիմաքսի) շրջանում: Եթե քրտնարտադրության ակտիվությունը հանդիպում է կնոջ մոտ ավելի երիտասարդ տարիքում, ապա դա կարող է հիպերթիրեոզի նախանշան լինել, այս դեպքում ևս խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի:

5. Քաշի փոփոխություն.

Եթե լավ ախորժակի դեպքում նկատվում է քաշի կտրուկ նվազում, ապա դա կարող է խոսել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են շաքարային դիաբետն ու հիպերթիրեոզը:
Քաշի ավելացումը ևս կարող է նկատվել շաքարային դիաբետի կամ վահանագեղձի ոչ բավարար ակտիվության ժամանակ: Այսպիսով, եթե քաշի հետ կապված փոփոխությունները կրում են շարունակական բնույթ, ապա հարկավոր է դիմել մասնագետի:

6. Հոգնածության բարձր մակարդակ.

Վահանագեղձի պաթալոգիան կարող է դառնալ բարձր հոգնածության առաջացման պատճառ: Օրգանիզմում դողի առաջացումը կարող է դժվարացնել անգամ տարրական ջանք պահանջող ֆիզիկական աշխատանքի կատարումը:

7. Տրամադրության անկումներ.

Կնոջ տրամադրությունը շատ առումներով կախված է նրա հորմոնալ ֆոնի վիճակից: Այնպես որ, դաշտանադադարի կամ հղիության հետ կապված հորմոնալ խախտումները կարող են կնոջ մոտ առաջացնել տրամադրության փոփոխություններ: Կինը կարող է ունենալ վախի զգացում, զայրույթ ու անկառավարելի անհանգստություն: Որպես կանոն, հորմոնալ ֆոնի կարգավորման դեպքում այդ նախանշաններն անհետանում են, սակայն որոշ դեպքերում հնարավոր է անհրաժեշտ լինի նաև հոգեթերապեվտի օգնություն:

Նյութը՝ Tert

Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա Մաթևոսյան
Ամենադիտված