Եղանակն՝ առաջիկա օրերին
ՀասարակությունԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով:
Փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-7-ին արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 05-08-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-7-ին ամպամածություն , էական տեղումներ չեն սպասվում: