Երևանի խոշոր հրդեհի հետևանքները․ լուսանկարներ
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ փետրվարի 4-ին, հրդեհ է բռնկվել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հրդեհը բռնկվել է Նորքի 1-ին նրբանցքի 21 տան տանիքում: Հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել տունը: Թե ինչից է բռնկվել հրդեհը՝ պարզ չէ: Տան բնակիչները, ձմռանն ընդառաջ հայտնվել են դրսում:
Ըստ shamshyan.com-ի՝ տուժածներ չկա, տունը պատկանում է Կանդալյաններին, բնակիչներից 6-ն անչափահաս են:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի կողմից ընտանիքի անդամներին եւ երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: