Ղարաբաղցիների կողմից ադրբեջանցի գերու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը լավ գնահատականի է արժանացել ԱՄՆ-ում
ԱշխարհՀայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ողջունել է գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ ցուցաբերված մարդկային վերաբերմունքը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էվանսը` նշելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Աշխարհը կարող է միայն ծափահարել, երբ գերեվարվածի կամ ձերբակալվածի հանդեպ մարդկային, արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերվում: Պետք է, որ դա փոխադարձ լինի»,- գրել է Էվանսը: