Հայերեն


Հոլանդացի գիտնականների նոր գյուտը՝ խթան արևային էներգիայի արտադրության համար

Տնտեսություն

Հոլանդացի գիտնականները հաղթահարել են 30 տոկոսանոց արգելքը արևային վահանակներով էներգիայի վերափոխման հարցում։ Այս ձեռքբերումը թույլ կտա յուրացնել արևային էներգիան ողջ աշխարհում և նվազեցնել կախվածությունը արդյունահանվող վառելիքից։

Այսօր աշխարհում օգտագործվող արևային վահանակների մեծամասնությունն ունի էներգիայի վերափոխման առավելագույն արդյունավետություն մինչև 22 տոկոս։ Բազմաթիվ գիտնականներ իրենց առջև նպատակ են դրել բարձրացնել այդ ցուցանիշը առնվազն մինչև 30 տոկոս, և որոշներին դա հաջողվել է։ 

Հոլանդացի գիտնականները ստեղծել են սիլիկոնից և պերովսկիտից սարքավորում, որի օգտագործումը արևային էներգիայի ոլորտը ավելի արդյունավետ կդարձնի։ Իհարկե, Եվրոպան այսօր խիստ կախված է հանքահումքային տնտեսությունից և Ռուսաստանից ներկրվող վառելիքի պատճառով լրջագույն խնդիրների է բախվում էլեկտրականություն և ջերմություն ստանալու հարցում, այդ պատճառով էլ Արևմուտքում մեծ թափով սկսել են արևային նոր վահանակներ արտադրել, որոնք թույլ կտան հնարավորինս նվազեցնել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից։ 

Հայաստանն այս առումով փոքր-ինչ ավելի բարվոք վիճակում է, մեզ Ռուսաստանը գազ է մատակարարում համեմատաբար արտոնյալ գներով, սակայն, նույնիսկ այս պարագայում մեր երկիրը էլեկտրականության լուրջ խնդրի առջև է կանգնած, քանի որ, հիշեցնենք, հայկական հիդրոէլեկտրակայանների մեծ մասը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, և այժմ ատոմակայանի, ջերմաէլեկտրակայանների և փոքրաթիվ հիդրոէլեկտրակայանների արդյունահանած էլեկտրաէներգիան հազիվ բավարարում է մեր հանրության նպատակներին, մինչդեռ նախկինում մենք հնարավորություն ունեինք արտահանել Վրաստան և Իրան, և այժմ էլ Հայաստանը պարզապես պարտավոր է զարկ տալ արևային վահանակների արտադրությանը, հատուկ տարածքներ առանձնացնել դրանց համար, որպեսզի ոչ միայն կարողանանք ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը, այլ նաև անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա առաքենք մեր հյուսիսային և հարավային հարևաններին՝ որոշակի գումարի կամ տնտեսական արտոնությունների դիմաց։

Մեր երկրում, հիշեցնենք, արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և պետք է պետությունն ամեն ինչ անի թե՛ այդ ընկերությունների թիվը մեծացնելու, թե՛ եղած ընկերություններին համապատասխան արտոնություններ տրամադրելու, արևային էներգիայի ոլորտը նոր թափով զարգացման ռելսերի վրա դնելու համար։

 


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ամենադիտված