Բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներով ավարտել է պայքարը Սլովենիայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի հավաքականն «Արծաթե գոտի» մրցաշարում նվաճեց 9 մեդալ:
Եվրոպայի փոխչեմպիոններ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթեցին, համապատասխանաբար, ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձան չեմպիոն։ Ոսկե մեդալի արժանացավ նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։ Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չտվեցին մասնակցել եզրափակիչ մենամարտին և հայ մարզիկն արժանացավ արծաթե պարգևի։ 2-րդ տեղ գրավեց նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացան բրոնզե պարգևի։