Երևան-Արարատ ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. կա 7 վիրավոր
ՀասարակությունՓետրվարի 6-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։