Հայերեն


Բոլշևիկյան ոգով լցված ընդդիմադիր հռետորաբանությանն իշխանությունը հակադրում է ցինիկ, դասագրքային նորմերով

Քաղաքականություն

Վախենամ՝ անդառնալիորեն հայտնվել ենք «տականք սերժիկենք սաղ թալանում են, սաղ սուտ են ասում, բիզնես դնենք սաշիկը գա գողանա, ժողովուրդը սոված է և միշտ ճիշտ»
և «ընթանում է նախաքննություն, մի խեղաթյուրեք փաստերը, պատերազմի մեջ ենք մի քննադատեք, կամաց-կամաց զարգանում ենք, մենակ վատն եք տեսնում» դիալոգի, ավելի շուտ՝ զուգահեռ մենախոսությունների փակ ցիկլի մեջ:
Ռացիոնալ, իրականությունից չկտրված մարդու համար պարզ է, որ թե առաջին, թե երկրորդ մոնոլոգը ինչքան էլ առանձին բովանդակային մասերով կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել իրականությանը, այնուամենայնիվ սա այն լեզուն չէ, որով կարելի է խոսել քաղաքականության մասին, ավելին, որով կարելի է զբաղվել քաղաքականությամբ։ Սա ոչ միայն արդյունավետ չէ երկու կողմերի համար էլ, այլ ընդհանրապես տանում է մեզ մի հանգրվանի, որտեղից դժվար կլինի քիչ կորուստներով դուրս գալ, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ հանգրվանում կողմերից մեկը կարճատև խրախճանքի մեջ կհայտնվի, իսկ մյուսը արդեն կլինի Մարսելի և Մադրիդի իր վիլլայում:
Ամեն ինչ մերժող, քրֆող, բոլշևիկյան ոգով լցված ընդդիմադիր հռետորաբանությանն իշխանությունը հակադրում է ցինիկ, դասագրքային նորմերով, իբր խիստ ռացիոնալ մտքեր, կարծես թե ոչինչ չի եղել, ամեն ինչ նորմալ է, ու հանկարծ ինչ-որ տեղից հայտնվել են մարդիկ, ովքեր խարխլում են երկրի կայունությունը, մենք մեր համար նորմալ կառավարում էինք («փող էինք աշխդմ») , էս ովքե՞ր էկան հարամեցին, էս ի՞նչ անեծք էր:
Ո՞նց է առաջացել էս ցիկլը. Հայաստանում ընտրություններով իշխանություն, մասնավորապես նախագահ, չի փոխվել, հասարակությունն իրեն լիակատար օտարված է զգում որոշում կայացնելուց, որևէ ձևով իր երկրի ապագայի որոշմանը մասնակցելուց: Սրան ավելացել է երկու հանգամանք ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատացել է, և կասկածի տակ է դրվել իշխանությունների ամենապինդ կռվանը՝ բանակի ամրությունն ու ֆիզիկական ավտանգության ապահովման երաշխիքը: Վերջին հանգամանքի համար աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում։ Աշխատել են, որպեսզի այդ մտայնությունը խորացնեն: Բայց այդ մտայնությունը չէր խորանա, եթե չլիներ իրականությունը։ Իսկ իրականության մեջ իշխանության հանդեպ վստահությունն այնքան է խաթարվել, որ հասարակությունը ոչ կարող է հավատալ իշխանության խոստումներին, ոչ ազնիվ ու անկեղծ քավություն-խոստովանանքներին: Առաջացել է անհապաղ փոփոխությունների գնալու պահանջարկ, որին որևէ առաջարկ իշխանությունը չունի: Խոստումերին չեն հավատա: Եթե նստի պարզերես խոսի, ներկայացնի, որ «հա, քաք ենք կերել վախտին, բայց հիմա, էս իրավիճակում, օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն չենք կարող տալ ձեր ուզածը, համբերեք, դուրս գանք էս ճնշման տակից, նստենք խոսանք»։ Էլի չեն հավատա: Լեգիտիմ ընտրված Տեր-Պետրոսյանի և Բագրատյանի ազնիվ հորդորներն էին ծաղրվում ժամանակին, ուր մնաց հիմա չծաղրվի իշխանության նմանատիպ պահվածքը։ Լեգիտիմ ընտրված իշխանության հաղթած պատերազմն էր ասոցացվում մթի ու ցրտի հետ: Սա էլ պատճառը, թե ինչու է Սերժ Սարգսյանը լռում. ի՞նչ էլ խոսա, ի՞նչ խաբի էլ, թե ճիշտն ասի, չեն հավատալու:
Արդյունքում իշխանությունը «յան է տվել» ու նեղացել ժողովրդից, և յուր շարքերում ու համակիրների բանակում պանիկա չմտցնելու համար որդեգրել է խիստ սառը հռետորաբանություն ՝ ամեն ինչ նորմալ է, մի խառնվեք իրար, զարգանում ենք նորմալ հունով, խնդիրներն էլ կլուծվեն, էսա դեմն ընտրություններ են ու մենք նորից կկրենք, հա մենք վատն եք, բայց մյուսներն ավելի վատն են և այլն: Հակառակ թևում էլ՝ դե սրանք տականք են, սրանց պիտի գնդակահարել, փամփուշտ չեն տալիս, պարտվել ենք, հողերը հանձնում են:
Չգիտես ում մեղադրես այս փակ ցիկլի համար: Իշխանությա՞նը, որ տարիների անգործությամբ առիթ է տվել այս ամենին: Բազում աշխուժակներին ու ընդդիմադիր լիդերների՞ն, ովքեր միշտ սրել են ընդդիմադիր հռետորաբանությունը, բողոքը և դժգոհությունը կոնսերվացրել բացառապես իռացիոնալ լեզվի, սև-սպիտակ հակադրությունների շրջանակներում, որպեսզի արագ ու միանգամից արդյունք ստանան: Թե՞ մարդկանց, ովքեր իրականությունը սև-սպիտակ չեն պատկերացնում, ավելի բազմաշերտ են պատկերացնում, բայց լռում են, որովհետև էդքան աներես ու պնդաճակատ, միագիծ չեն, որ վերոնշյալ մենախոսությունների փակ ցիկլի մեջ մտնեն, որտեղ նրանցից անընդհատ պահանջելու են դիրքավորվել կամ սև, կամ սպիտակ, չդիրքավորվելու համար էլ պիտակավորեն:
Հ.Գ Ըստ վերոնշյալ մենախոսությունների տրամաբանության, հիմա էլ պիտի պիտակավորվեմ, որովհետև հավասարության նշան եմ դնում հպարտ ժողովրդի և TALANCI REZIMI, պետականության և DAVACANNERI միջև:

Լևոն Մարգարյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված