Հայերեն


Օլիվեր Բոլդուինի վկայությունները մեր պատմության կարևոր ժամանակահատվածներից մեկի մասին. տեղի ունեցավ «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը

Հասարակություն

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Այն առաջին անգամ հրատարակվել է 100 տարի առաջ և միայն հիմա «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ ընթերցողին ներկայանում է հայերեն թարգմանությամբ: Ինչպես փաստեցին ներկաները, հայ հասարակությունում շատերը գուցե առաջին անգամ լսեն Օլի­վեր Բոլդուինի՝ Անգլիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդու մասին: 1920 թ.-ի աշնանը ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հրավերով նա գալիս է Հայաստան և որպես փոխգնդապետ ծառայության անցնում հայկական բանակում: Ականատես է եղել 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմին, ինչպես նաև Հայաստանում խորհրդա­յին իշխանության հաստատմանը։ Այդ ընթացքում բանտարկվել է, Երևանի բանտից ազատվելուց որոշ ժամանակ անց մասնակցել 1921 թ. Փետրվարյան ապստամբությանը։ Օլիվեր Բոլդուինի հենց այս ժամանակահատվածի մասին հուշերն են ամփոփված գրքում:

Շնորհանդեսի մեկնարկին «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, անդրադառնալով գրքին, մեջբերում է նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքը` գիրքը կատարյալ անծանոթների հանդիպում է: «Օլիվեր Բոլդուինի և հայ հանրության հանդիպումը կատարյալ անծանոթների հանդիպում է: Երբ գիրքն ընտրեցինք թարգմանության համար, երեք հիմնական պատճառ կար: Գիրքը գրվել էր ականատեսի կողմից, իսկ ականատեսների փոխանցած տեղեկություններն ավելի արժեքավոր են: Երկրորդ` գիրքը գրվել էր օտարերկրացու կողմից, օտարերկրացու հայացքով են ներկայացված բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1920 թ.-ի վերջին և 1921 թ.-ի սկզբին Հայաստանում, մեզ համար կարևոր էր, որ այդ իրադարձությունները ներկայացվեին հայ ընթերցողին:

Երրորդ և ամենակարևոր պատճառն այն է, որ հեղինակը ոչ միայն օբյեկտիվ օտարերկրացու հայացքով նկարագրել է մեր իրականությունը, այլ նաև օբյեկտիվ է սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ: Գրքում շատ քիչ հատվածներ կան, որտեղ Բոլդուինը սեփական երկրի քաղաքականությունը չի քննադատում: Մի կողմից՝ օտարերկրացու օբյեկտիվ հայացքն է մեր իրականության, մյուս կողմից՝ սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ, ինչը գիրքն իրապես արժեքավոր է դարձնում: Այս երեք հանգամանքն էր, որ մեզ համոզեցին` գիրքն արժանի է թարգմանության և 100 տարի անց հայ ընթերցողին ներկայանալու»,-նշում է Բարսեղյանը:

Նրա խոսքով, ոչ միայն գրքի ու հայ հանրության հանդիպումն է կատարյալ անծանոթների անալոգիային համապատասխանում, այլ նաև հայ-բրիտանական հարաբերությունները: «Մեր պատմության որոշակի ժամանակահատվածներում առկա են եղել համագործակցության առնչություններ, որոնց մասին մեր հանրությունը տեղյակ չէ: Առկա ընդհանուր կարծիքն իրականությունից բավականին մեծ շեղումներ ունի: Հայ-բրիտանական համաժողովը, որը նախատեսվում է անցկացնել 2023 թ.-ի գարնանը, նպատակ ունի եղած պատկերացումների և իրականության միջև առկա ճեղքվածքը կամրջել և հանրության պատկերացումները մոտեցնել իրականությանը: «Կողբ» հիմնադրամի կողմից այս գրքի թարգմանությունը և հայ-բրիտանական համաժողովի նախաձեռնումը փոքր քայլեր են հայ-բրիտանական համագործակցությունը զարգացնելու համար»,-եզրափակեց Բարսեղյանը:

Պատմաբան, գրքի նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց «Հակաբրիտանական քարոզչության կաղապարը ռուսական, սովետական, սովետահայ պատմագիտությունում և հետսովետական Հայաստանում» թեմայով զեկույց, պատասխանեց ներկաների հարցերին: Գրքի մասին խոսելով վերահաստատեց` այն արժեքավոր է, կարևոր աղբյուր է: «Ականատեսի վկայություններն են մեր պատմության ամենակարևոր շրջաններից մեկի մասին: Մինչև հիմա գիրքն անծանոթ է եղել Հայաստանում: Ինքս հետևում եմ այդ շրջանի գրականությանը, սակայն այս գրքին ծանոթ չեմ եղել: Հատկանշանական է, որ գիրքն այս պահին է հրատարակվում, երբ Հայաստանի շուրջ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, կարևոր է մեր առնչությունը մեր անցյալի հետ: Պատմությունը երբեք բառացի չի կրկնվում, բայց կրկնվում են մոդելները և մեր պատմության այդ ժամանակահատվածին վերաբերող վկայությունները շատ կարևոր են»,-ասաց Աբրահամյանը:

Գրքի թարգմանիչը Լեոնիդ Զիլֆուգարյանն է, խմբագիրը` Լեռնիկ Դալլաքյանը:

Լուսինե Առաքելյան

Պայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված