Երևանի բնակչուհին ցած է նետվել շենքի 7-րդ հարկից
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմեն Տիգրանյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 89-ամյա Մարուսյա Ավետիսյանի դին: Նախնական տեղեկություններով, նա 7-րդ հարկից ցած է նետվել: