Միայնակ Գայլը ցանկանում է մասնակցել ընտրություններին
ՔաղաքականությունԱրագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ՝ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին՝ խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը:
Այսօր, ըստ օրենքի, առաջադրվելու վերջին օրն է, եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը, այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
