Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կկայանա Հնդկաստանում
Սպորտ2023թ. բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Հնդկաստանը։ Որոշումը կայացվել է Նյու Դելիում անցկացված համաժողովում, որում Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) և Հնդկաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կնքել են պայմանագիր, հաղորդում են երկու կազմակերպությունների մամուլի ծառայությունները։ Մրցաշարի անցկացման ստույգ ժամկետները կորոշվեն ավելի ուշ։
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է 2001 թվականից։ Նյու Դելին մրցաշարը հյուրընկալել է նաև 2006 և 2018 թվականներին։
Հիշեցնենք, որ 2023թ. բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։