Հայերեն


«Ձեր տաքուկ սենյակներում մեզ նման տղաների շնորհիվ եք նստած»

Հասարակություն

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը վրդովված է՝ 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա է ստացել, իսկ այսօր նրան հաշմանդամ չեն համարում, որպեսզի գումար չտան.

«Ես 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա եմ ստացել, տեղափոխվել եմ Գորիսի հիվանդանոց: Դե, վիրավորվեցի, անցավ-գնաց, բայց տրավման չի անցնում, այն ժամանակի ընթացքում ավելի է խորանում: 2-3 տարին մեկ գնացել ու բուժվել եմ Մուրացանի զինվորական հոսպիտալում: Սրա համար քանի որ հաշմանդամության կարգ պետք է ձեռք բերվեր, վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու դիմեցի Շենգավիթի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովին: Այնտեղ ասացին, թե հոսպիտալի բուժումները բավարար չեն, պետք է քաղաքացիական հիվանդանոց էլ գնամ: Գնացի N2 հիվանդանոց, հաստատեցին, որ առողջական խնդիրներ ունեմ: Թղթերը տարա՝ հանձնաժողովը մերժեց: Սա 5 տարի առաջ էր: Երկրորդ անգամ այս տարի դիմեցի, կրկին մերժեցին: Այս ընթացքում Զեյթունի հիվանդանոցում համապատասխան բուժում էլ ստացա: Երբ 2-րդ անգամ էլ մերժեցին՝ ասացի՝ գիտե՞ք ինչ, այսօր դուք տաքուկ սենյակներում մեզ նման տղաների շնորհիվ է, որ նստած եք: Տղաների, որոնց պետությունը գումար է հատկացնում, իսկ դուք վաճառում եք այն մարդկանց, ովքեր պատերազմի հետ կապ չունեն, ռազմաճակատից կիլիոմետրերով հեռու են եղել: Ես այդ հանձնաժողովի անդմաներին շատ պարզ ասացի՝ ես ձեզ կաշառք կյանքում չեմ տալու»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով.

«Հանել, ցույց եմ տվել, թե ինչքան դեղեր եմ գնում ու բոլորն իմ հաշվին: Ախր, այդ կարգը պետք է լինի, որ գնամ բուժվեմ, ցավերս թեթևացնեմ: Գիշերը չեմ կարողանում քնել ականջների, գլխի ցավից: Անընդհատ ցնցումներ եմ ունենում: Այս ցավերով ապրիլյան պատերազմին եմ մասնակցել, բազում պատվոգրեր եմ ստացել, բայց դե, ի՞նչ...»: ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետը հույսը կորցրել է, գրեթե վսահ է՝ անգամ ՊՆ-ն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը ոչինչ չեն անի:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում է անձին հաշմանդամ ճանաչելու կարգը, որն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները) և կառուցվածքային ստորաբաժանումը (փորձաքննական բաժինը):

Անձին հաշմանդամ ճանաչելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, խեղում կամ վնասվածք) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Անձը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում իր հաշվառման կամ մշտական բնակության վայրն սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից, համապատասխան մարմնի ղեկավարին ուղղված գրավոր դիմումով:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված