Արամ Հակոբյանը Fall Chess Classic-ում 5-րդն է
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում էին Fall Chess Classic միջազգային մրցաշարին:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող մրցաշարը բաղկացած էր երկու ենթախմբից`A, B: Մրցաշարի A խմբում Հայաստանից հանդես էր գալիս Արամ Հակոբյանը: Վերջինս 9 հնարավորից հավաքելով 4,5 միավոր, գրավեց 5-րդ հորիզոնականը: Այս ենթախմբում հաղթողը Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգյին էր, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: