Խոշոր հնարք քաղաքացիների հանդեպ
Քաղաքականություն«Առաջին»
Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տեղի ունեցող դաշինքավորման գործընթացը բնորոշվում է իբրև քաղաքական դաշտի խոշորացման գործընթաց:
Զուտ ֆիզիկական իմաստով, երբ մի քանի ուժեր միանում են միմյանց, դա, իհարկե, խոշորացում է: Սակայն քաղաքականությունը արդյունաբերություն չէ, որտեղ գնահատականները պայմանավորվեն զուտ ֆիզիկական գործընթացով և թվաբանական գումարում-հանումներով, վիճակագրությամբ: Քաղաքականությունը գործունեության մի ոլորտ է, որը շոշափում է հասարակությունների և պետությունների ճակատագիր, որտեղ խոշորացումը կարող է, որպես այդպիսին, երևույթ համարվել միայն գաղափարական և նպատակային հստակ հենքի առկայության պարագայում: Ընդ որում, այդ հենքն, իհարկե, կարող է չլինել ռազմավարական երկար ժամկետներ պարունակող, սակայն պետք է լինի հստակ, պետք է որոշակի լինի պատասխանը, թե որն է հաջորդ քայլը այդ «խոշոր» միավորի:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում