Հայերեն


Թուրքական ազդեցության ներթափանցման առարկայական վտանգները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Թուրքիայի օրակարգում։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները շարունակում են այս հարցով հանդիպումներ և քննարկումներ ունենալ, իսկ հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում տեղի ունեցավ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը։ Դեռևս անցյալ տարի Էրդողանը նշել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը փոխանցել է իր հետ հանդիպելու առաջարկը։ Այսինքն, այդ հանդիպումը երկար էր նախապատրաստվել։ Ուստի թվում էր, թե Էրդողան-Փաշինյան հանդիպումը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հարցում պետք է վճռական նշանակություն ունենա, բայց թուրքական կողմը կրկին նախապայմաններ է առաջ քաշում, որոնք առաջին հերթին վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ադրբեջանական պահանջների բավարարմանը։

Պատահական չէ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։ Նկատի ունենանք, որ Պրահայի հանդիպումը Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումը չէր, քանի որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Այնուամենայնիվ, 2009 թվականին իրավիճակը լիովին այլ էր, փորձ էր կատարվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել երկկողմ օրակարգով առանց Ադրբեջանի միջամտության, սակայն թուրքական կողմը այդ օրակարգը տապալեց իր կողմից առաջ քաշված նախապայմաններով։

Իսկ ներկայում, երբ Հայաստանը գործող իշխանությունների մեղքով պարտվել է Արցախյան պատերազմում և թուլացած վիճակում է, կարելի է պատկերացնել, թե թուրքական կողմն ինչ պահանջներ կարող է առաջ քաշել ու զիջումներ պարտադրել։ Եվ հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ո՞րն է Հայաստանի հարցում Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Արդեն իսկ տեսանելի է Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցության ուժեղացումը, սակայն Հարավային Կովկասն ամբողջությամբ Անկարայի ազդեցության տակ գցելու համար Թուրքիային անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը ևս ենթարկվի իրենց ներթափանցմանը, բայց դրա համար Երևանը նախևառաջ պետք է հրաժարվի իր պատմական պահանջներից կամ պահանջատիրությունից։

Իսկ Հայաստանը Թուրքիայից կախվածության մեջ գցելը կարող է հիմք դառնալ, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, և Թուրքիան ցատկ կատարի դեպի Միջին Ասիա, հարկ եղած դեպքում նաև Հյուսիսային Կովկաս և Իրան։ Այլ կերպ ասած՝ լիովին կբացվի պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհը։ Իսկ ի՞նչ վնասներ կարող է կրել Հայաստանը դրա արդյունքում։ Թուրքական ազդեցության ուժեղացման հետևանքով առաջին հերթին տուժելու է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանի սուվերեն տարածքով ամեն կերպ ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում թուրքական և ադրբեջանական ապրանքների և ուղևորահոսքի վրա հայկական կողմը որևէ ազդեցություն չի ունենա, մաքսակետերը չեն գործի։

Միևնույն ժամանակ, տարբեր շրջանակների, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից շատ է շրջանառվում այն թեզը, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի տնտեսությունը միանգամից սրընթաց զարգացում է ապրելու։ Սակայն այս պնդումը ծայրահեղորեն չափազանցված է՝ հաշվի առնելով թուրքական տնտեսական ներթափանցման վտանգները։ Սահմանների բացումից առաջնահերթ տուժելու է հայկական գյուղատնտեսությունը, որն առանց այն էլ ծանր վիճակում է։ Թուրքական անորակ և էժան գյուղատնտեսական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, իսկ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա ոչ շահավետ։ Ուստի, իր պարենային պահանջների բավարարման հարցում Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից։ Եվ սա այն պարագայում, երբ պարենային ապրանքների դեֆիցիտի և գների բարձրացման արդյունքում նույնիսկ այն երկրները, որոնք զարգացած գյուղատնտեսություն չունեն, մտածում են գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը խթանելու հատուկ մեխանիզմների ստեղծման շուրջ։

Մյուս կողմից էլ՝ համապատասխան կարգավորող մեխանիզմների և բարձր մաքսատուրքերի բացակայության արդյունքում թուրքական արդյունաբերական արտադրանքը նույնպես կարող է հեղեղել հայկական շուկան։ Իսկ դրա արդյունքում տեղական արտադրողները կարող են դժվարություններ ունենալ և չդիմանալ մրցակցությանը։ Սակայն ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ թուրքերը կարող են մեծ քանակությամբ հողեր, սեփականություն և անշարժ գույք գնել Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ կառավարությունը մտադիր է 150 հազար դոլարի ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհել։ Թուրքիան ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական հնարավորությունները Հայաստանում կարևորագույն ենթակառուցվածքներ անցկացնելու կամ դրանք գնելու համար։ Իսկ թուրքական կապիտալի ներհոսքը դեպի փոքր տնտեսություն ունեցող Հայաստան իր հետ կարող է բերել նաև Անկարայի քաղաքական ազդեցությունը։

Չհաշված, որ թուրքական բնակչության հոսքը կարող է Հայաստանի համար լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել։ Օրինակ՝ բացառված չէ, որ Թուրքիայից մեր երկրում անկայունություն հրահրվի կամ իբր ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ թուրքական զորքերը ներխուժեն ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձեն օրակարգ թելադրել։ Հենց այսպիսի գործելակերպով է Թուրքիան հարաբերվում, օրինակ՝ Սիրիայի ու Իրաքի հետ՝ պարբերաբար ներխուժելով այս երկրների տարածք։

Ուստի անհրաժեշտ է շատ զգուշությամբ մոտենալ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում տնտեսական օգուտների մասին խոսակցություններին և այժմվանից մտածել այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան պաշտպանել հայկական շահերը թուրքական ազդեցության ներթափանցումից։ Սակայն գործող իշխանությունները հակառակն են անում՝ չափազանց մեծ ակնկալիքներ գեներացնելով հայ-թուրքական սահմանների բացման հավանական օգուտների մասին պատմություններով։ Դրա համար էլ փորձագիտական և հանրային շրջանակների մոտ հարց է առաջանում, թե նրանք արդյոք Հայաստանի՞ շահերն են պաշտպանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում
Ամենադիտված