Բոլոր նպատակներին չհասանք, քանի որ չստացվեց հաղթել․ Ռոման Բերեզովսկի
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի հետ խաղը, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Բոլոր նպատակներին չհասանք, քանի որ չստացվեց հաղթել։ Մեզ մի փոքր չհերիքեց հաղթելու համար, բայց գոհ ենք, որ շատ ֆուտբոլիստներ դաշտ դուրս եկան և կարողացան ցուցադրել իրենց որակները։ Մենք ավելի սառը գլխով կվերլուծենք և հետևություններ կանենք»,- ասել է նա։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ ոքի հաշվով ավարտեց հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցակցի հարկի տակ խաղալով Ալբանիայի ընտրանու դեմ։