Փետրվարի 10-ին նոր զարգացումներ են սպասվում. ինչ ծրագրեր ունի Ծառուկյանը
ՔաղաքականությունԻնչպես հայտնի է` ընթացիկ տարվա հունվարի 14-ին «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերաբացել էր քաղաքականության փակած էջը: Ապա սկսվեցին ներքաղաքական անսպասելի զարգացումներ: Մասնավորապես, Գ. Ծառուկյանը հայտարարեց քաղաքական տարբեր ուժերի հետ դաշինք կազմելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Այս ընթացքում պարբերաբար հարց է բարձրացվում` երբ է հրապարակվելու «Ծառուկյան» դաշինքի վերջնական տեսքը, համապատասխան փաստաթուղթը: Եվ ահա, ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ փետրվարի 10-ինտեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Օրակարգի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ համագումարի ընթացքում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի իր լիազորությունները, նրա փոխարեն կրկին կուսակցությունը կառաջնորդի Գագիկ Ծառուկյանը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նույն օրը կստորագրվի «Ծառուկյան» դաշինք ձևավորելու մասին փաստաթուղթը, որով էլ կմասնակցեն ընտրություններին: Հիշեցնենք` այս պահի դրությամբ դաշինքի պոտենցիալ անդամներն են «Բարգավաճ Հայաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», կուսակցությունները և «Միասնություն» շարժումը», ինչպես նաև մի շարք այլ անհատ քաղաքական գործիչներ: Թե մինչ նշված օրը ինչ վերադասավորումներ տեղի կունենան, ցույց կտա ժամանակը: