Հնարավոր են խոշոր ահաբեկչություններ
ԱշխարհԵվրամիության ուժային կառույցները դեռ չեն բացահայտել և չեն ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր գրոհայիններին, որոնք ուղարկվել են Փարիզ և Բրյուսել՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով, և Եվրոպայում «խոշոր հարձակումների» իրականացման վտանգը պահպանվում է: Այդ մասին ասված է երկուշաբթի հրապարակված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի զեկույցում, գրում է ТАСС-ը:
Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, 2016 թվականի վերջին ամիսներին խմբավորմանը չի հաջողվել Արևմտյան Եվրոպայում իրականացնել խոշոր հարձակումներ, ինչը կարող է կապված լինել մի քանի գործոնի հետ:
Վկայակոչելով երկրների կառավարություններից ստացված տվյալները՝ Գուտերեշը մասնավորապես նշել է Իրաքում և Սիրիայում միջազգային գործողությունների հետևանքով ԻՊ-ի կողմից «զգալի ռեսուրսների» կորուստները, ինչպես նաև «մեծ դժվարությունները», որոնք գրոհայինների համար ստեղծել է սահմանային հսկողության խստացումը:
Նա նաև նախազգուշացրել է ավիացիոն ոլորտի համար «վտանգի բարձր մակարդակի» մասին: