Միրանդա Քերը որոշել է սեքսով չզբաղվել իր ընկերոջ հետ
Life33-ամյա հայտնի մոդել Միրանդա Քերը ակնարկել է, որ ինքը և իր ընտրյալը՝ 26-ամյա Էվան Շպիգելը, հրաժարավել են ֆիզիկական մտերմությունից մինչև պաշտոնապես ամուսնանալը։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Լրագրողը Միրանդային հարցրել է՝ արդյոք չի ցանկանում երեխա ունենալ, ի պատասխան մոդելն ասել է, որ իր փեսացուն ավանդապաշտ է։
«Դեռևս ոչ։ Միայն ամուսնանալուց հետո։ Իմ զուգընկերը շատ ավանդապաշտ է։ Մենք չենք կարողա․․․ ուզում եմ ասել մենք ուղղակի սպասում ենք»,-ասել է նա։
Միրանդա Քերը և Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելը սկսել են հանդիպել 2015թ․։ 2016թ․ ամռանը զույգը հայտարարել է նշանադրության մասին։ Նախկինում Միրանդան ամուսնացած է եղել Օռլանդու Բլումի հետ, որից որդի ունի։