«Դու պիտի՞ ինձ ասես` առաջադրվեմ, թե չէ». Բիշարյանը՝ Սամվել Ալեքսանյանին
ՔաղաքականությունԵրեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում իր անհամաձայնությունն էր հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ռեյտինգային ցուցակով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի առաջադրմանը:
Բիշարյանն այսօր Ալեքսանյանին հակահարված հասցնելու տրամադրությամբ էր եկել խորհրդարան: Միջանցքում հանդիպեց Ալեքսանյանին և միանգամից փորձեց հաշիվներ պարզել:
«Պարոն Ալեքսանյան, երեկ էդ ի՞նչ հայտարարություն եք արել: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դու պիտի՞ ինձ ասես` առաջադրվեմ, թե` չէ, թե դու ես ինձ խանգարելու»,- բարկացած հայտարարեց Բիշարյանը: Սամվել Ալեքսանյանն, ըստ էության, ոչինչ չհակադարձեց, նա հերթական անգամ փորձեց մեղքը բարդել լրագրողների վրա և մտավ նիստերի դահլիճ: