Ինչ հարց է լուծում Սերժ Սարգսյանը
ՔաղաքականությունԹեև նախընտրական գործընթացների ներկայիս ինտրիգը դիտվում է խորհրդարանական ընտրությանը մասնակից ուժերի համամասնական ցուցակների կամ ռեյտինգային առաջադրումների ցանկը, թե ովքեր են ընդգրկվելու, առաջադրվելու, ով որ տեղում է լինելու, այնուամենայնիվ՝ հայաստանյան ներկայիս հասարակական-քաղաքական գործընթացի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ 2018 թվականի ապրիլը, երբ նախագահի պաշտոնը թողնելու է Սերժ Սարգսյանը: Նրա անձնական հավակնությունն է վճռորոշը լինելու հետագա քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից, և դրանից է կախված լինելու քաղաքական ստատուս քվոն:
Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում այսօր, դա ոչ թե քաղաքական նոր ստատուս քվոյի հաստատում է և ոչ էլ հնի պահպանության փորձ, այլ մինչ այժմ եղած ստատուս քվոյի գործնականում լղոզում: Բանն այն է, որ նոր քաղաքական ստատուս քվո հաստատելու համար հարկավոր է հինը պարզապես լղոզել, քանդել, սակայն քանդել այնպես, որ այն ոչ թե փլուզվի, այլ տարրալուծվի ինքն իր մեջ:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում